ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ

Published Декабрь 18, 2012 by vahanaghababyan

ՀԱՅՐԵՆՆԵՐ

Նահապետ Քուչակ

1.

Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,

          եկաւ իմ սիրտս բնակեցաւ.

Հապա յիմ սրտէս ի դուրս`

          յերկրէ յերկիր թափեցավ.

Եկաւ ի գլուխս ելաւ,

         ի ըղեղս ելաւ թառեցաւ:

Աչիցս արտասուք ուզեց,

       նայ արիւն ի վար վաթեցաւ:

2.

Էրնէկ ես անոր կու տամ,

       որ առեր իւր եարն է փախեր.

Ոնց որ ըզկարմուջն անցեր,

       ջուրն ելեր, զկարմուջն է տարեր.

Ձընիկ — եղեմնիկ եկեր,

       զոտվընուն հետքն է կորուսեր,

Առեր, ի պաղչան մըտեր,

       ցորեկով զդընչիկն է պագեր:

3.

Աչերդ է ծովէն առած

       եւ ուներդ է ի թուխ ամպէն.

Այդ քո պատկերքդ սուրաթդ

       ի վարդին կարմիր տերևէն.

Ուր որ դու կանգնած լինիս,

       չէ պատեհ վառեն մոմեղէն.

Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,

       գէմ ելնէ մեռելն ի հողէն:

4.

Ես աչք ու դու լուս, հոգի,

       առանց լու´ս` աչքըն խաւարի.

Ես ձուկ ու դու ջուր, հոգի,

       առանց ջուր` ձուկըն մեռանի.

Երբ զձուկն ի ջրէն հանեն

       ւ’ ի այլ ջուր ձգեն, նա ապրի,

Երբ զիս ի քենէ զատեն,

       քան զմեռնիլն այլ ճար չի լինի:

5.

Եկին ու խապար բերին,

       թէ քո եարն եղեր հաբեղայ.

Փուշ արմացքըն զիս պատեց,

       թէ նա ո՞նց եղաւ հաբեղայ.

Բերնիկն էր շաքրի սովոր,

       աճապ ո՞նց կերաւ նա բակլայ.

Անձիկն էր շապկի սովոր,

       աճապ ո՞նց հագաւ նա վալայ:

6.

Երէկ ցորեկով բարով

       տանէին մէկ եար մի ճորով.

Ըզնա ճորով է տարած,

       կամ խաբած է զինքն դրամով:

Սէրն որ դրամով լինի,

       զինքն էրել պիտի կրակով.

Սէրն խնձորով պիտի

       ու տրհեմ-տրհեմ շէքերով:

7.

Գիշերրս ես ի դուրս ելայ,

       քիչ մի լուրջ ու քիչ մի գինով.

Իմ եարըն ինձ դէմ դիպաւ`

       ծոցն ի լի կարմիր խընձորով.

Ձեռըս տարայ, ձա´յն տըւի.

       նա կանչեց. «Տարաւ ճըղներով»:

— Մանկտի´ք, ձեր արևն ասեմ,

      գէմ չառի ես իւրմէն ճորով:

8.

-Քո ծոցդ է ճերմակ տաճար,

       քո ծըծերդ է կանթեղ ի վառ.

Երթամ ես ժամկոչ ըլլամ,

       գամ, լինիմ տաճրիդ լուսարար:

— Գնա, ծո տղա´յ տխմար,

       չի վայլես տաճրիս լուսարար,

Երթաս դուն խաղո´վ լինաս,

       ու թողուս տաճարս ի խաւար:

9.

Եկո´ քեզի նուռ մի տամ,

       կըտրէ, տես քանի՞ հատ ունի.

Ամեն հատի պագ մի տուր

       աւելին հարա´մ թէ պիտի.

— Գնա, ծո տըղա´յ տխմար,

       ես ըզքեզ խելօք գիտէի.

Ամէն հատի պա՞գ մի տամ,

       ո՞ւր եղեր կամ ո՞ւր տի լինի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: