ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Published Март 7, 2013 by vahanaghababyan

Հ. ՇիրազԿենսագրություն

1915-1984

      Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում։ Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար: Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:

1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:

Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից, կանցներ զմրուխտ հեքիաթով՝
Երկրեերկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի՝
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների:

ԹԱԳԱԴՐՈՒՄ

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ 

Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա:

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց:

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք,
Եվ մոմի նման ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:

***

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,-
Քանզի աշխարհը՝ ճամփեքս է կապել,-
Մայրս կամուրջ էր հույսիս ճամփեքին:

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ՝
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

***

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

ՀՐԱՇՔ

Երազիս մեջ դուռը զարկին,
-Ո՞վ է,- ասի ներսից ես,
Դրսից ինչ-որ պառավ մի կին
Ասաց . «Մատաղ լինեմ քեզ:

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր»:
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք… մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՞ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՞ղն է խիղճդ, խիղճդ, որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա…»

Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնվեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին ժպտաց քնքուշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…

Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
-Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:

Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «Որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս՝
Տունս կիսատ չթողնես…»

***

Մայրս հաճախ հոգուս մեջ,
Ոգով այցի է գալիս,
Եվ սաստում է ինձ անվերջ՝
-Զուր ես մահս դեռ լալիս:

Տես՝ ոգիս հար կհառնի,
Մահս մարմնիս մահն է զուտ,
Մայրդ այն ժամ կմեռնի,
Երբ մեռցվի մայր լեզուդ:

Ես կմեռնեմ, երբ հանկարծ
Մայր Արաքսը ցամաքի,
Երբ Մասիսն էլ քո պաշտած
Փոխվի ձոր ու խանդակի:

Ես կմեռնեմ, երբ Վանա
Ծովից մնա մի կաթիլ,
Արարատից չմնա
Հող ու ձյունի մի կաթիլ:

Կերդվեմ վշտով Եղեռնի,
Անմեղ լեզվով Հայոց սուրբ՝
Մայրդ այն ժամ կը մեռնի,
Երբ մոռացվի հայ լեզուդ…

***

Ինչ որ չուներ մայրդ իր մեջ գեղեցիկ՝
____Քո մեջ գտա, իմ բալիկ,
Ինչ որ չուներ մարդը իր մեջ մեղմ ու նուրբ՝
____Քո մեջ գտա, մայր իմ սուրբ.
Ինչ որ ինքը՝ աստված չուներ, մայր իմ խեղճ,
____Քո մեջ գտա ես անվերջ…

***

Մորս տեսա երազիս մեջ,
Երազիս մեջ մորս տեսա,
Ընկա գիրկը մուրազիս մեջ,
Աստվածային դրախտն հասա:

Երբ զարթնեցի՝ մայրս չկար,
Մայրս չկար, երբ զարթնեցի,
Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար,
Դժոխքն ինչ է՝ նոր զգացի…

ՄՈՐՍ ԽՐԱՏԸ

Մայր իմ ասի,
Քեզ Գանգեսի
Արմավենին հարս բերեմ,
Թե՞ Եղևնին որ քո հարսի
Ողջ կյանքով քեզ համբյուրեմ:
-Չե՞, ոստոտ է ոտար սերը,
Փշեր ունի եղևնին,
Վերջը սրվող իր փշերը
Խաբված սիրտդ կխաբի:

Արմավենին` արմավենուն,
Դու քո բարդուն բարևիր,
Հարս բեր իմ հայ խնձորենուն,
Դու մեր այգուց մի շեղվիր:
Արմենուհու կույս եմ ուզում
Որ չպոկվես նրանից,
Որ չպոկե իմ հայ լեզուն
Նա թոռներիս բերանից:
Արագիլը արագիլից,
Արծիվն արծվից է սերում,
Ճանճը` ճանճից,գայլը գայլից,
Վարդից է վարդն հարս բերում։

Բեր վարդուհու մի դեռ կոկոն
Դու քո ծնված անտառից,
Որ երբ հասնի քո երեկոն
Հավք չփախչի քո թառից…
Դեղձը միյայն դեղձենիով,
Եղևնով չեն պատվաստում,
Չարն է քանդում օտար գինով
Բնության կապն իմաստուն:
Թե սուրբ լիներ խառնասերը`
Վաղուց էին խառնվել,-
Շատ են խառնել մեր ազգերը
Շատ ցավեր են մեզ տվել…
Ես հայուհու հարս եմ ուզում,
Որ ծաղկի ազգն իմ տանից
Որ չպոկի իմ մայր լեզուն
Իմ թոռների բերանից…

ԾՆՈՂԱԿԱՆ ՍԵՐԸ

Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
Ձյուներն էի թափում ցած,
Քրտնել էի, շորերս հանել
Ու դեռ բարակ «մի շապկանց»՝
Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
Հագիս բարակ մի շապիկ,
Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ.
— Ի՞նչ ես արել, իմ բալիկ.
Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,
Կապուտկել ես, իջիր ցած։
Բայց ես թափում էի ձյուները դեռ,
Ձյունի մեջ էլ քրտնած՝
Չէի ուզում իջնել ցած…

Այնինչ մայրս գոռում-լալիս,
Մեկ էլ տեսա՝ մտավ ներս
Ու դուրս բերեց բարուր բալիս,
Ասես կտրից ընկա ես.
Ու գոռացի մորս վրա,
Ա՜խ, չորանար թող լեզուս…
— Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,
Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

Ու մայրիկս, մոտիկ գալով,
Փայփայելով իմ որդուն,
— Ախ, բալիկ ջան,- ասաց լալով,-
Մի՛ բարկանա վրաս դուն,
Չէ՞ որ դու էլ իմ բալիկն ես.
Նրա համար դուրս բերի,
Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.
Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի…

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
Էն, որ ունի բարձր երկինք,
Էն, որ ունի կարմիր արեւ`
Յուր կապուտակ գլխի վերեւ.
Էն, որ ունի լեռն Ալագյազ`
Հավքերն` աշուղ, ջրերը` սազ:
Էն, որ տեսքով իր Սեւանի`
Մազերն արձակ ու գեղանի`
Նստած հարսի կնմանի:
Էն, որ ունի աշխարհի թագ`
Քանց թագավոր` Մասիս ճերմակ,
Ճերմակ Մասիս` սիրտը մրմուռ,
Գլուխը վեր` դրախտի դուռ:
Էն, որ ունի Մասիսն ի վար
Հին-հին բերդեր, վանքեր մթար,
Որ ավերակ, բայց դեռ դարեր
Լուռ կ’աղոթեն երկինքն ի վեր:
Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
Եւ ափերը մամռոտ ու մութ
Գերեզմաններն են պապերուդ…
Էն, որ Ղազբեկն ու Արագած`
Արտերու մեջ` ախպեր կանգնած`
Ձեռ կզարնեն գինով թասին
Ու կձայնեն մեր ՄԱՍԻՍԻՆ,
Թե` «Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ
Պանդուխտ մնաս ամպերու տակ»…

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

ՄԱՅՐՍ

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծառավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս…

***

Դու շրթունքներ ունես վարդի
Եվ աչիկներ գեղեցիկ,
Ատամնաշար ադամանդի
Եվ աչիկներ գեղեցիկ:
Այտեր ունես վարդ ու կաթի
Եվ աչիկներ գեղեցիկ,
Լույս պարանոց կույս կարապի
Եվ աչիկներ գեղեցիկ:
Մազեր ունես` գիշեր սաթի
Եվ աչիկներ գեղեցիկ,
Գարնան հասակ` նազող բարդի
Եվ աչիկներ գեղեցիկ:
Ավա՜ղ, և ք՛ար մի սիրտ ունես
Եվ… աչիկներ գեղեցիկ:

***

Անցորդ, խոնարհիր
Գլուխը քո սեգ՝
Այստեղ հանգչում է
Մի բուռ տիեզերք:

Այստեղ մայրական
Մի սիրտ է թաղված՝
Բյուր հազար սրտի
Ցավերից դաղված:

Անցորդ, խոնարհիր
Գլուխը քո հեգ
Գերեզմանոցին
Այս բյուր տիեզերք:

ՄՈՐՍ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Ձյուն է իջնում, կուտակվում
Մորս վրա վերևից,
Ասես փետուր է թափվում
Հրեշտակի թևերից:

Գերեզմանի այս հեռվում
Մեղմ դիզվում է թախծալից,
Մորս վրա մարմարվում,
Շիրմաքար է թվում ինձ:

Այնպես մեղմիկ է դնում
Աստված փաթիլ փաթիլին,
Որ չցավի ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին:

Փաթիլվում է մեղմաձյուն,
Մարմարվում է մեղմաբար,
Աստված ինքն է ստեղծում
Մորս վրա շիրմաքար:

***

Ծիածանների լարերը վրան՝
Ինձ քնար տվեց երկինքը մի օր,
Որ երգեմ գովքը իմ մայր բնության
Ու մեկ էլ երկրիս կյանքը լուսավոր:
Բայց ես երգեցի աչքերդ միայն,
Մեկ էլ աչքերիդ երկինքները խոր,
Բայց ես երգեցի հոնքերդ միայն,
Մեկ էլ հոնքերիդ կամարները վեհ,
Բայց ես երգեցի մարմինդ միայն,
Մեկ էլ քո մարմի մարմարներն հրե,
Բայց ես երգեցի ոտքերդ միայն,
Մեկ էլ ոտքերիդ հետքերն՝ իմ սրտին,
Ա՜խ, ես երգեցի քո սերը միայն,
Որ կամուրջ քանդեց իմ բախտի ճամփին,
Դու՝ ինձ, ես՝ ներող մեր հայրենիքին:

***

Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
Հարբել հայրենի միրաժով նրա
Եվ հավերժ նայել իմ Արարատին:

Աղբյուրների պես աղջիկները գան,
Ես ծարավ սրտով չնայեմ նրանց,
Տուն կանչե մորս ձայնը իրիկվան՝
Չպոկեմ սարից աչքս կարոտած:

Եվ նստած լռին այդ քարի վրա՝
Անդադար նայեմ իմ Արարատին,
Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա
Եվ մամռած նայեմ իմ Արարատին:

ԳԱԶԵԼ ԻՄԱՍՏՈԻԹՅԱՆ

Անուշ տանջող իմ երազներ, իմ խենթ հույզեր, էլ ձերը չեմ
Քամու բերած, հողմի տարած սեր-գիշերներ, էլ ձերը չեմ:

Թիթեռի պես իմ խենթ սիրով շատ վազեցի ծաղկե-ծաղիկ,
Էլ չեմ ընկնի ձեր հետևից, իմ ցնորքներ, էլ ձերը չեմ։

Թեկուզ փոշման՝ խոսք մեկ արած՝ դառնանք սիրո մի ծաղկեփունջ,
Էլ չեք կարող ինձ ետ բերել, վարդ աղջիկներ, էլ ձերը չեմ։

Ինձ ափ հանեց դողդոջ մի ձեոք, ա՜խ, ձյունորակ, ճերմակ մի մազ,–
Որ երևաց մազերիս մեջ, իմ ծով հույզեր, էլ ձերը չեմ…

Ես դեպի հողն եմ խոնարհվում, ոչ թե մահվան, այլ խոհերի,
Խենթ ու խելառ սեր-գիշերներ, ճախր ու աստղեր, էլ ձերը չեմ։

Բայց կազեի անվերջ ձգվեր ջահելության ճամփես խելառ.
Որ գար֊նան պես դեո կանչեի՝ ձմռան մազեր, դեռ ձերը չեմ…

ՍԻՐՈ ԳԱՐՈՒՆ, ՄԻ ԾԱՂԿՈՎ ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ

Ինչպես մեղուն ծաղկե-ծաղիկ՝ ման եմ գալիս Հայաստանում,
Աղջիկների ծիծաղի մեջ սիրտս է լալիս Հայաստանում,
Շուրջս ծով է աղջիկների՝ վարդ ու նարգիզ ու նունուֆար,
Բայց կարոտս ցող է լալիս վարդ բացվելիս Հայաստանում։

Սերս շատին շշնջացի, սիրուց մի լար, շատերն ասին,
Աշխարհն հազար հասմիկ ունի ու նունուֆար, վարդերն ասին.
Բայց մի ծաղկով է սերը սեր, ով սիրահար, դարդերն ասին,
Զուր է մեղուդ ծաղկե-ծաղիկ դեռ ման գալիս Հայաստանում։

Թե մի ծաղկով գարուն չի գա, բայց մեկով է սերը գալիս,
Հազար ծաղկից մեկն է քոնը, մի ծաղկով է սերը գալիս,տես ինչով է սերը գալիս,
Հազար գարուն կբերի քեզ պարզ մի նարգիզ Հայաստանում։

Իրավ, սիրտ իմ, խենթ առվի պես մի կարկաչե ծաղկե-ծաղիկ,
Հազարասեր մեղվի նման էլ մի թոչե ծաղկե-ծաղիկ,
Աշխարհի հետ գնա, սիրտ իմ, սեր մի կանչե ծաղկե-ծաղիկ,
Ծաղկե-ծաղիկ թռչողներին բույն չեն տալիս Հայաստանում։

Մի ծաղկով է սիրո գարունն աշխարհ գալիս այս աշխարհում։

ԿՈՄԻՏԱՍ

Կոմիտասի երգչախմբին. 
նրա շունչ ու ոգի
Արամ Տեր-Հովհաննիսյանին

Կոմիտաս, ինչպես սիրածից, քո երգից ես չեմ կշտանում,
Թվում է իմ Արագածի հեռավոր հովերն են գալիս,-
Թփում է դեռ պանդուխտ եմ ես ու երգդ ինձ տուն է տանում
Ու դեմից Սևանն է կանչում, կարոտած իմ յարն է լալիս։

Երգիդ մեջ ձեոքով է անում ինձ հեռվից ծիրանի մի ծաո,
Բուրում է փոշոտ ճամփեքիս ձյունաշող, ծեր փշատենին,
Բլուրին վանքն է աղոթում, դռանը՝ մատաղի մի գառ,
Ու ձորում, ճերմակ հոնքերով ջաղացն է ննջում գետափին։

Ա՜խ, ինչքան անուշիկ ես դու, երբ կերգես դաոնանուշ երգեր,
Երբ անուշ հորովելն իմ հոր ձգում ես Արա զի նման,
Երգիս մեջ կարոտներ ու կանչ, գարնան ձյուն ու բացված վերքեր,
Թվում է քո սիրտն է միակ քնարը մեր հին հայկական։

Դու տեսար՝ անմոռանալին՝ ահավոր կոտորածն հայոց
Եվ միտքդ գերեզման իջավ ու լռեց քո սրտից առաջ,
Գարուն Էր ու ձյուն էր արել՝ հայոցը դարձրել վայոց,
Քո աճյունն հազիվ տուն բերինք, եղեռնից այն հայահառաչ:

Դու մեր նին վշտերի մորմոք, մեր սիրո ծիրանի դու ծով,
Կոմիտաս, թե մթին հեռվում հալվի էլ Մասիսն իմ անհետ,
Դու նորից Մասիս կմնաս մեր երգի նուրբ շշնջոցով,
Աշխարհի ծովերը մտած դու հայոց մայր մրմունջի գետ:

ՍԱՅԱԹՆՈՎԱՅԻՆ

Ես Էլ աշխարհ տաղով եկա, բայց դու իմ սար, Սայաթ-Նովա
Երեք շուրթեր իրար բերող Կովկասի յար, Սայաթ-Նովա,
Իմ կովկասի մարգարտաշար լեռնապարը շող-մատանի՝
Դու մատանու անգին քարը, հայոց քնար, Սայաթ-Նովա։

Ա՜խ, թե գայիր, քեղ կտայինք՝ փաոքի հազար դարեր վրան՝
Մասիս սարը՝ քեզ քյամանչա, ձյունը՝ սադաֆ քարեր վրան,
Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝ միշտ հայախոս լարեր վրան,
Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա։

Սարն Արարատ՝ որ քեզ ունի՝ միշտ անարատ լեռ կմնա,
Քո տաղերով մեզ տուն կանչող հայրենի ծուխ-ձեռ կմնա,
Կրծքին սադաֆ քո քյամանչեն՝ շատ աստղերից վեր կմնա,
Դու Մասիս էլ տուն կբերես սիրով մեր վառ, Սայաթ-Նովա։

Չարենցի պես Շիրազն ասավ՝ խելք ու միտքս տարել ես դու.
Քեզ միայն քո յարն է վառել, քանի յարեր վաոել ես դու,
Երգով, աոանց զենք ու զորքի, քանի սարեր առել ես դու,
Կովկասն առել, երգ ես դառել վերքովդ անմար, Սայաթ-Նովա:

Այն մայրը, որ քեզ է ծնել՝ ուրիշ աստղեր դեռ կծնի,
Թեև փոքր է ոսկու նման՝ ինչ ծնեց՝ անմեռ կծնի,-
Մի խեղճ քարվան, բայց դարեդար անմահության բեռ կտանի,-
Դու մի խարխուլ հայ խրճիթից ծնված աշխարհ, Սայաթ-Նովա:

***

Ա՜խ թե ես լամ և իմ արցունքից
Թեկուզ մի ծաղկի ծարավն հագենա,
Ես այնպես կուլամ իմ սրտի խորքից,
Որ ոչ մի ծաղիկ ծարավ չմնա:

Ես ծո՛վ կհանեմ իմ աղբյուր սրտից,
Միայն թե սերդ ծարավ չմնա:

***

Ինչպես երեք աստղեր անշեջ՝
Երեք սեր կա իմ սրտի մեջ,-
Ասի սիրած իմ աղջկան,
Եվ նա տխրեց ամպի նման:

Մի՛ կասկածիր,- ասի նրան,-
Դու ես իմ սերն, ի՛մ աննման,
Ես սիրում եմ, վկա հոգիս,
Քե՛զ, մայրիկի՛ս,
Հայրենիքի՛ս…

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Ճամփաները բացվեցին, էլի գարուն է բացվում,
Էլի ձյուներն հալվեցին ցավերի ու փորձության,
Էլի մռայլն անտառի՝ եղնիկներով է լցվում,
Էլի դարձան հայրենիք քարավաններն հայության,
Էլի ճամփա է տալիս սիրահարին լուսնկան,
Էլի ծուխը ծիրանի կյանքի դրոշն է պարզում,
Էլի վարդերն է բացվում, ու վարդերի պես գարնան
Վերադարձի բաղձալի խաղաղ ճամփեքն են բացվում,
Ետ են գալիս պանդուխտներն իրենց երդը հայրենի,
Հազար կողմեր չքացած թռչուններն են գալիս ետ:
Ես՝ դուռս բաց քո տնակն ու ականջս դեռ ձայնի՝
Քեզ եմ մնում, բայց չկաս ոչ մի դարձող հավքի հետ:
Հազար ճամփեքն են բացվել, ինձ ճամփեքին մի թողնի,
Մի՞թե, իմ սեր, քեզ համար չկա դարձի արահետ…

***

Այս գիշեր, քույր իմ, մինչև լուսաբաց
Ես քեզ հետ էի երազներիս մեջ,
Հեկեկում էիր, գլուխս գրկած,
Քեզ ներում էի երազներս մեջ:
Դու դարձել էիր իմ գիրկը նորից,
Ու ես քոնն էի երազներիս մեջ:
Դու լալիս էիր զղջումով անբիծ,
Ես ժպտում էի, ես ցնծում էի,
Մենք ծաղկում էինք երազներիս մեջ,
Ես մեր բաժանումն անիծում էի
Ու ցնծում… բայց, ա՜խ, երազներիս մեջ:

***

Ասում են, թե մեռածն հողից
Դուրս է գալիս ծաղիկ դառած,
Կյանքում քեզ շատ որոնեցի,
Արցունքների շաղիկ դառած,
Բայց թե ես էլ դուրս գամ հողից՝
Ինձ կրկնակի մահ կլինի՝
Թե չտեսնեմ, իմ նազելի,
Քեզ էլ կողքիս՝ ծաղիկ դառած…

ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ

Վեր նայեցի սարերին, Արագածին իմ գարնան,
____Սիրտս լցվեց արցունքով,
____Մանկաթյանս օրերը գառներ|ւ պես վեր ելան ,
____Իմ հուշերի սարերով։

Ա՜խ, այն մանուկ սարերին , գաոներ էի ես պահում,
____Ընկերս մի հովվուհի,
____Աղան մեկ-մեկ սար գալիս, նրա մազերն էր շոյում.
____Ասում՝ «Աստված քեզ պահի…»:

Սրինգս էի թոթովամ, մատաղ գլուխս լռին
____Դրած ծնկին աղջկա,
____Ու դեռ սիրտս չգիտեր, թե այն վճիտ հովվուհին
____Մի աղջի՞կ էր, թե՞ տղա…

Քնում էինք լուսնի տակ, գլուխ գլխի՝ ժեռ քարին,
____Գառների մեջ մենք էլ գաո,
____Բայց մի գիշեր եկավ սար՝ թողած բոլոր գաոներին,
____Նրան տարավ աղան չար…

Վեր նայեցի սարերին, էլ չգտա ես նրան,
____Գայլը տարավ իմ գառին…
____Մանկությանս օրերն էլ գառներիս պես լաց եղան
____Իմ հուշերի սարերին։

***

Թե որ անցնի հազար տարի՝
Հայ կմնա՞ աշխարհում,
Միտք էր անում մայրս բարի,
Միտք էր անում ու տխրում:

Միտք էր անում, կտրում քունս:
Ու չգիտեմ, չար աշխարհ,
Իմաստու՞ն է տխրությունս,
Թե՞ քեզ նման խելագար…

ՀԱՅՐԻԿԻՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեռ փայտե ձի
Չհեծած՝
Բախտի ձիուց 
Ընկա ցած

Հին ջաղացի մեղմ հառաչը,
Ջրի վաչը հին ջաղացի,
Ինձ է բերում հորս կանչը՝
Բուրմունքի պես հորս հացի:

…Պարտք մնացի, հայր իմ, ես քեզ,
Հայր իմ, ես քեզ պարտք մնացի,
Չթողեցին մի օր շնչես
Բույրը որդուդ վաստակածի:

Քեզ խելացի մատաղ գրկես՝
Մանուկ արևս արնոտեցին,
Չթողեցին այժմ տեսնես՝
Ուր է հասել, որ հույսի ձին…

Պարտք մնացի մանկուց ես քեզ,
Քո ինձ տված հացի բեռով՝
Չթողեցին, երբ ծարավես,
Մի ջուր տայի քեզ իմ ձեռով:

Ոտքերիդ տակ ձգեի ողջ
Ծաղկեփնջերն իմ քնարի,
Օրհնությունը քո հայրագոչ
Պահեր կյանքում ինձ միշտ բարի:

Հայր իմ, անգամ շիրիմ չունես,
Չարժանացար գեթ իմ լացին,
Պարտք մնացի ողջ կյանքս քեզ,
Պարտք եմ, հայ իմ, վայ իմ հացին:

Գիտե՞, սակայն, աշխարհն էլ չար,
Որ մահիկը սիրտս է խրել՝
Մեռցրել է ոչ թե մի հայ՝
Մի հայ աշխարհ է մեռցրել…

Հազար պարտք եմ, հայր իմ, ես քեզ,
Դեռ չեմ հեծել վրեժիս ձին,
Ա՜խ , դեռ պարտք է աստված էլ մեզ,
Մեզ, որ դարեր եղեռնեցին…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Հուրն են սիրո սևիկ սիրուն լույս աղջիկները Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն՝ կույս աղջիկները Հայաստանի,
Իմ սիրտն ինչ է, ախ, թե ուզեն բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն՝ հույս աղջիկները Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր,-
Մեկը՝ աստղիկ, մեկը՝ լուսնյակ, մեկն՝ արևի տեսքով քաղցր,-
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում՝ ո՞նց դիմանաս վտակ սրտով,-
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան,-
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

Բայց մի գանգատ ունի կյանքս՝ այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես՝ ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են՝ դարդ չտվին,-
Գերեզմանս են աչքով փորում զուր՝ աղջիկներն Հայաստանի:

Առանց նրանց՝ երգս պաղ էր՝ արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ,-
Բայց քաջ կասեմ՝ մեկին սիրես, լավին սիրես ու լավ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով:
Խմես հայոց գինին նեկտար,
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով:

Իրավ քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց, որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց:

Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով…
…Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չնես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դարնա գինի:
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում:

Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում…
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի.
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:

ԿՏԱԿ

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր,-
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս՝ արդարությանդ ուժն է ծով:
ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ՝ դարավոր հուր կարոտից չմրսի:

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

ՄԻ ԿՅԱՆՔ ԱՐԺԵ

Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
-Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի՝
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը սեր է, բախտաբեր է՝թե սեր տաս,
Առանց կնոջ՝ ինձ պես անբախտ կմնաս,
Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի՝
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
Մի համբույրից՝անապատը կծաղկի,-
-Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի՝
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
-Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի՝
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

ԲԻԲԼԻԱԿԱՆ

Ցավը տվեց սարերին՝
Սարերը չտարան 
Ցավը տվեց մարդուն՝
Մարդր տարավ:
Մորս խոսքերրց

Երբ աեհայտ ոգին՝ աշխարհն արարող
Որ աստված կոչվեց դարեր ու դարեր,
Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
Ստեղծեց համայն տիեզերքը մեր,
Եվ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,
Ստեղծեց բոլոր իր բարիքն անհուն
Լույսի հրճվանքը տվեց երկնքին,
Կապույտ ձիծաղը ծովին ծավալեց:
ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին,
Վեհության խինդը լեռներին տվեց:
Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,
Դայլայլը տվեց հավք ու հովերին:
Հողին՝՝ բերկրանքը տվեց մայրության,
Սիրո խայտանքը տվեց ամենքին,
Ու բոլոր վարդերն իր ուրախության
Շաղ տվեց այսպես նորաստեղծ երկրին:
Բայց վշտի փուշը իրեն մոտ թողեց.
Ու չէր իմանամ՝ ում բաժին հաներ,
Ո՞վ ուներ մի սիրտ՝ այնքան լայն ու մեծ,
Որ վշտի խայթը անխռով տաներ:
Ու խորհեց խորին արարողը մեծ
Եվ անտեսորեն երկրում թափառեց,
Տեսավ՝ ցնծում է սիրտը հավքերի,
Խենթ համբուրում են գազաններն իրար,
Ու նրանց տվեց խայթը ցավերի՝
Ցրելով նրանց խինդը խելագար:
Եվ իսկույն աշնան տերևների պես
Ցավից սգացին հավք ու ծաղիկներ,
Եվ կակաչների սիրտը սևացավ,-
Այն օրից իրենց լեզան կորցրին
Ու դեռ նետում են կաղկանձով անբառ
Գազաններն իրենց անեծքը լուսնին
Եվ գթաց նրանց արարողն, ասես.
Նայելով երկրի խրոխտ լեռներին՝
Լեռները,- ասաց,- հզոր են ու վես,
Գոռոզ է նրաեց կեցվածքն իմ աչքին,-
Թող քիչ խոնարհվեն ու խորհեն ինձ պես,
Ասաց ու վիշտր տվեց լեռներին:
Եվ հառաչեցին լեռներր ցավից,
Անեծք ժայթքեցին հրաբուխներով,
Ցավից լանջերին խոցեր բացվեցին՝
Դարձան անդունդներ ու խորանալով՝
Այն սեգ լեռեերի տանջանքը լացին:
Եվ արցունքներր գետերի փոխված՝
Իբրև լեռների լեզուն փրփրած՝
Խոցված լեռեերի անեծքն են լալիս,
Իսկ գագաթներին ձյունն հավերժացած
Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:
Գթաց լեռներին արարողն ու մեծ
Ցավն առավ՝ անհոգ դաշտերին տվեց,
Վերքեր բացվեցին դաշտերի կրծքին,
Եվ հառաչեցին դաշտերր դարեր…
Ու դեռ մնում են նրանց վերքերից
Անապատները՝ որպես սպիներ:
Գթաց դաշտերին արարողը մեծ՝
Մռայլ նայելով ծովի ծիծաղին,
Առավ վշտի շանթն ու ծովը նետեց,
Ու ծովն անդնդից ելավ կատաղի,
Մինչև աստղերը ծառս եղավ ցավից,
Այնպես ծառս եղավ, որ կոհակների
Մատները կարծես աստղերն հանեցին՝
Որպես երկնքի աչքերը անգութ,
Որ նույնպես լացին…
Այնպես ծառս եղավ, որ հատակներից
Քարացած արցունք՝ ավազն երևաց,
Դարեր մոլեգնեց ու հետքը ցավի
Ալիքների մառ կնճիռը մնաց՝
Եղծելով չքնաղ երեսը ծովի:
Ծովին էլ գթաց արարողը լուռ,
Ցավն առավ ծովից՝ երկնքին տվեց:
Ամպերով գոռաց երկինքը զարհուր,
Ցավից անձրևը կարկուտի փոխվեց,
Անեծք կայծակեց ու լացեց անհույս,
Ու մնաց լուսինն աչքում երկնքի՝
Որպես մի շիթը սառած արցունքի:
Իսկ հավերժական ցավից հալածված՝
Սստղերն այն օրից ասուպներ դարձած
Թռան ու մեռան իրար գրկի մեջ
Եվ դարեր ցավը երկնքամ մնաց՝
Ցրհց աստղերի դաշնաթյանը պերճ:
Ու ցավն առնելով արարողն էլի
Խորհում էր՝ ում տար, որ գեթ մի գիշեր
Անխռով տաներ պարգևն ահալի,
Որ, ավաղ, ինքն էլ չէր կարող տանել:
Սոսկաց, թե ցավը կմնա իրեն…
Ում տար այս անգամ՝ խորհում էր, նայում
Երբ տեսավ մոտիկ հովտում տարորեե
ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերամ,-
Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում…
Տեսավ, խաղաղվեց խռովյալ ոգին,
Եվ ասաց՝ լոկ սա կարող է տանել,
Ու մարդուն տվեց վիշտը երկրային
Եվ ինքը թեթև սլացավ եթեր…
Եվ ծնվեց մարդու՝ դեռ վայրի սրտին
Ցավի զգացումն ու ահը մահվան,
Եվ մարդն այսուհետ խեթ նայեց վագրին՝
Սրելով աչքը ժանիքի նման: —
Այդ ցավն էր՝ մարդու աչքերը բացեց,
Եվ մերկ ուղեղը զգեցած ահով՝
Զգաց, որ մահն է վիշտն ամենամեծ,
Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-
Գերեզմանի դհմ դնելով մանկան
Ոսկի օրոցքը՝ իր հայսն օրորեց,
Իր սահը դարձրեց գոյի հոլովում՝
Ու սերնդաշար ապրեց վերստին՝
Տանելով դժնի վիշտը մոր մահվան,
Դիմացավ որդոց անհետ կորստին,
Տարավ դառնանուշ տանջանքը սիրո,
Տոկաց բնության խոլ աղետներին,
Ու լցված կյանքի ծարավուտ սիրով՝
Դիմացավ այրող վերքերի ցավին:
Բայց իր թույնի հետ վրշտն էլ մեղր ունի
Եվ առագաստը բացեց մտածման
Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,
Վիշտը, որ դարձավ հույսի օթևան…
Ու երբ նորախոհ մարդը մի վայրկյան
Առաջին վշտերն հայսի մեջ խեղդեց,
Ոգին հիացքով հայտնվեց անձայն՝
Գոյաթյան կռվի ցավերն էլ տվեց:
Բայց մարդը կրակ պոկեց ժայռերից
Լույսի ծնունդով ցավերը մեռցրեց,
Ու կենաց պտուղն հանապազօրյա
Իր տառապանքի անտառամ գտավ,-
Ու ոգորանքով հաղթեց այն վշտին,
Որից խոլական մամոնտը կորավ:
Եվ դարեր ծխաց սիրտը մարդկային,
Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,
Բայց չկորցրեց իր հայսն աստղային
Եվ իմաստությամբ իր նորաբողբոջ
Դարեր գուպարեց իր նմանի դեմ,
Որ լուծ էր դարձել իր բյուր ուսերին,-
Մարդը մարդուն գայլ՝ որկորով դժխեմ,
Բայց անագորյուն ոգին նորից նոր՝
Մարդու մեջ քամեց գետերով պղտոր
Իր տիեզերքի ցավերը բոլոր,
Եվ հրամայեց ապա մայր հողին,
Որ մարդու առջև բարիք չփռե,
Եվ անապատի փոխվեց տխրագին
Մարդու աչքի դեմ՝ դաշտը զմրուխտե,
Այնպես տոչորվեց և հողն աշխարհքի,
Որ անապատում օձն էլ իր ձագի
Աչքի արցունքը ծարավից խմեց…
Այնպես, որ ծովն էլ շոգից կարկամեց:
Բայց ինչքան շատ է մարդն իմաստնանում,
Իր ցավերն այնքան հեշտ է դարմանում:
Ու մարդը խորհեց ու մառ դաշտերից
Փախած գետերը ձորերից հանեց
Եվ անապատված դաշտերամ սփռեց,

Եվ գինի քամեց դաժան դաշտերից,
Եվ մեղրագետեր քրտինքով քամեց:
Եվ դժնետեսիլ հոգսերով ելավ
Պեղեց ծովերը, լեռները պեղեց,
Աստծո թաքցրած գանձերը գտավ
Ու մտքի ձեռքը աստղերին մեկնեց
Եվ լուսնի վրա մահեր նշմարեց…
Եվ կյանք նշմարեց աստղերի վրա,
Եվ մահվան ահից իմաստնանալով՝
Գտավ հյուլեի հոլովումն անմահ,
Շարժմունքն անընդմեջ ու դարեր խորհեց,
Զգաց, որ երկու անգամ չի կարող
Անցնել նույն ջրով նույն գետի անցնող:
Զգաց, որ մահը և՜ կա, և՜ չկա,
Որ նյութն ինքնագո, շարժվում ինքն իրեն,
Մեռնում, և հրաշք՝ ծնվում է նորեն:
Որ ոչ թե աստված ստեդծեց մարդուն,
Այլ մարդն իր ահից ստեղծեց աստծուն:
Դարերի մթեում իր խարխափանքի,
Նյութին անգիտակ՝ նա երկնեց ոգի.
Եվ կույր խնկարկեց պատրանքն իր ունայն,
Մարդը, որ ծնվեց ծովափնյա տիղմից
Ու դարձավ միակ խոհը բնաթյան,
Կռահեց, որ հողն Է աճյունն արևի
Եվ եղել Է, կա, անստեղծելի
Ու անեղծելի, ու դարեր խորհեց,
Եվ իմաստաթյամբ իր լասաբողրոջ
Իր արցունքի պես սրբելով ընկճեց
Իր ցավերի հետ ցավերն ընկերոջ:
Եվ կործանելով իր մեջ գազանին
Նա իր մեջ զգաց երազներ վսեմ,
Հույսը դարձնելով իր սպեղանին՝
Անցավ ցավերի ճամփեքը դժխեմ, —
Նայն ծաղկից թե՜ թույն, թե՜ մեղր քամեց,
Եվ աստծաց հզոր՝ ինքն էլ արարեց
Չեղած հրաշքներ աշխարհի վրա,-
Իր արաչաթյան խնդությամբ խեղդեց
Մարդը բյուր դարեր բյուր ցավերն իրա:
Մարեց կրակով իր ստեղծագործ՝
Ցավերի ծովը իր մի բուռ սրտում,
Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ
Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստան: —
Այդ աշխատաեքն էր, որ ինչպես դարբին
Կռեց ու կոփեց հոգսերի սալին
Բիրտ անբանից՝ մարդ ու մարդուց՝ աստված՝
Գազանի ճանկից մինչ աստղերն հասած…
Եվ վերջին անգամ ոգին հայտնվեց՝
-Դո՜ւ,- ասաց մարդուն,- վշտին հադթեցիր
Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,-
Քո մտքի թագով իր արքան դարձիր:
Վշտին հադթողը՝ իշխանն է խինդի,
Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,
Ինքդ ստեղծիր հողը դրախտի
Եվ սնիր, որ հար վայելես նրան,
Որ վշտիդ գետերն էլ չծովանան:
Իշխիր ծովերի մռայլ հատակում,
Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,
Իշխիր դու երկրում, իշխիր երկեքում,
Մրջյունից մինչե աստղերին իշխիր’
Եվ ինչ որ քո դեմ գաղտնիք թողեցի,
Պեղիր տիեզերքն՝ հայտնաթյուն դարձրու,
Դու հրաշքներիս հրաշքն իմաստան,
Թող վիշտ ա խինդդ անբաժան լինեն՝
Ինչպես կակաչի կարմիրն տ սևը,-
Եվ թող հավիտյան ախոյան՝ բախվեն
Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սերը…
Եվ թող հույսերդ քեզ ապավինեն,
Եվ թե արտասվես, թող քո արցանքից
Գոհար խաղողի ողկույզներ ծնվեն,
Թող նոր հրաշքներ ծնվեն քո ձեռքից…
Եվ իմաստնացած կգնաս այդպե’ս,
Պարերի անտես սանդադքով կելնես
Դեպի կատարը կատարելաթյան,
Որ միջօրեի արեի նման
Փարատես մաթը ոգուդ, չարաթյան,
Եվ աղավնանաս քո նմանի դեմ,-
Որ քո նմանի վիշտս էլ ճաշակես
Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպես
Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝
Հասնելով ոգու ներդաշնակության:
Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահաթյան՝
Որպես նոր գինի, իցիվ դու գտնես,
Ըմպես, որ չիջնես ձորը ծերության,
Որ կյանքով լցվես ու նորից ելնես
Կանաչ սարերր քո պարմանության,
Որ տիեզերքում լոկ ինքդ լինես
Հավերժ տիրակալը հավերժ բնության…:
Եվ լռեց հավետ ու մարդու սրտի
Հովիտներն իջավ ընկնող աստղի պես՝
Մարդուն թողնհլով սանդուղքե աստղերի,
Որ մարդն հասկացավ անբարբառ լեզուն
Մեծ իմաստաթյան ու տիեզերքի:
Ու ողջ բնությունն ապշեց մարդու դեմ,
Ծովերն աչք դարձան մարդու դեմ ապշած
Եվ դարեր ահա մնացել են բաց:
Երկնակամարն էլ հոնքն է՝ վեր քաշված՝
Հավիտյան ապշած մայր տիեզերքի
Արեգակնաբիբ կապուտակ աչքի…
Բայց իմաստնացած մի պարմանու պես՝
Մարդն էլ իրենով հիացավ կարծես,
Ու մեծ տենչանքի ու կրքի ճամփով
Ելավ փնտրելու իր ստեղծողին,
Տիեզերախույզ մտքով թափառեց,
Հյուլեից հարցրեց, հասավ աստղերին,
Հազար մի չեղած հրաշքներ երկնեց
Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-
Չափվել նրա հետ,
Գտնել աստըծուն՝
Պեղելով նրա առեղծվածը մեծ…
Կասկածեց, հուսաց ու դարեր փնտրեց,
Ու աչքն աստղերից ուղղեց արևին
Դեպի լուսեղեն Հրաշքր ձգտեց
(Իր վայրի քարայրն հավիտյան թողած
Այն վաղնջական խավարի հովտում
Անբան գազանին՝ լեզուե կորցբած)…
Իսկ բարձունքներում լույսերով լցվեց
Դեռ վշտի սափոր սիրտր մարդկային
Արևի ճամփին, ուր դարեր փետրեց,
Ու երբ չգտավ,
Այն բիբլիական
Հարդագողն արած իր մտքի ճամփան,-
Ու երբ չգտավ, ելավ նորախոհ՝
էլ չաաավիեեց նա ոչ մի աստծո
Ու ոչ մի ոգու, որ իբր ահի
Տեսիլն էր անգո այս տիեզերքում,
……………………………………
Այնինչ՝ նիրհում է աստված՝ իր հոգում:

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՍԵՐ

Երկրիս վրա մարդ ու ծաղիկ արեգական շողն են ընկել,
Սեր են առնում, սեր են տալիս, ուրախության լողն են ընկել,
Լուսինն անգամ շուտ Է ծագում՝ աստղերն ուսին օղ են րնկել,
Արի ծաղկենք, իմ սիրեկան, մենք Էլ սիրո դողն ենք ընկել։

Արև ու ծով աչք ունենաս՝ հայրենիքես զատ՝ չեմ սիրի,
Ինչ֊քան սիրեմ քեզ, սիրեկան, հայրենիքես շատ չեմ սիրի,
Թե որ սերդ սիրտս բռնեց՝ հայրենիքես վատ չեմ սիրի.
Արի ծաղկենք, վարդերի մեջ, ջերմ սիրելու հողն ենք րնկել:

Երկնքի պես մաքուր սերը երբեք ոսկի գահ չի սիրել.
Նոր կյանք մտած երեխի պես ոչ մի վայրկյան մահ չի սիրել
Սիրող սիրտը սիրող սրտից սիրուց բացի շահ չի սիրել.
Արի ծաղկենք, իմ սիրեկան, ազատ սիրո քողն ենք ընկել։

Թե խեթ նայես Հայրենիքիս՝ սերդ փուշ Է, զուր ես գալու.
Ինչքան ժպտաս՝ միշտ նրա հետ, այնքան սրտիս դուր ես գալու,
Ինչպես շաղը կոկոն վարդին՝ ծարավ սրտիս ջուր ես տալու.
Արի ծաղկենք, իմ սիրեկան, կյանքի արևկողն ենք ընկել:

***

Երջանկույթունը թե երկար լիներ՝
Ինչո՞ւ կթռչեր ջահելությունը
Ինչո՞ւ նրա հետ
Կթռչեր անհետ
Մարդուս հասակի անդարձ գարունը,
Երջանկությունը թե անանց լիներ՝
Ինչո՞ւ չէիր գա իմ գիրկը նորից,
Ինչո՞ւ ինձ սիրտդ մտքից կհաներ,
Ինչո՞ւ չէր պոկվի սիրտս հուշերից,
Երջանկությունը թե հավերժ լիներ,
Ինչո՞ւ կարոտդ գլխիս կձյուներ…

***

Խորն ու կապույտ աչքերով աղջիկ Էր նա մի փոքրիկ,
____Դասընկերս մանկական,
Ա՜խ, նա էլ էր կարմրում, երբ նստում էր ինձ մոտիկ,
____Երբ ժպտայի ես նրան։
Երբ ուրիշին նա ժպտար՝ սիրտս արագ կզարկեր,
____Կփախչեի դաշտերը,
Որտեղ նորից իմն էին՝ դարձած կապույտ ծաղիկներ,
____Նրա կապույտ աչքերը։
Մի օր դասի չէր եկել… ու ես .դասս մոոացած
____Վազ տվեցի նրանց տուն,
Բայց երբ նրան ես տեսա ջրհորն ի վար կռացած՝
____Մոտ գնացի զվարթուն։
…Գլուխներս ջրհորից վար կախեցինք մենք անձայն,
____Ու կթվար չկայինք,
Երբ որ ջրի հայելում մեր շուրթերը մոտեցան…
____Ա՜խ, չիմացանք ինչ արինք…
Բայց ջրհորը՝ նրա մոր աչքը թվաց մեր աչքին,
____Ետ քաշվեցինք մի… վայրկյան,
Ա՜խ, ես հետո իմացա, որ նա էր սերս առաջին,-
____Նա էր իմ սերն իսկական…

***

Երազիս մեջ, իմ ծառին,
Մի հավք էիր դու դառել,-
Կանչում էիր՝ «Իմ անգին,
Ես չէ… դու ես ինձ վառել…»։

Անցան մրմունջ ու գիշեր,
Աչքս բացի՝ դու թռար,-
Ա՜խ, թե այս էլ երազ էր,-
Ինչո՞ւ ծառիս արցունք կար:

***

Չգիտեի վարդն ինչու է ուշ բացվում՝
Ճամփա տալով մանուշակին, մեխակին,
Վարդի սիրուց շատ էր սոխակն արտասվում,
Ու վարդն ահա ուզեց փորձել սոխակին։

Ծաղիկներին մեկ-մեկ աշխարհ ուղարկեց,
Տեսնեմ, ասաց, իմ սիրածը ձեզ կերգի՞…
Եվ ձնծաղիկն ամենից շուտ հայտնվեց,
Բայց չտեսավ ստվերն անգամ սոխակի։

Վարդը ժպտաց… մանուշակին ուղարկեց,
Ինքը մնաց կոկոնի մեջ թաքնված,
Մանուշակն էլ բացվեց, վշտից թառամեց,
Ու վարդասեր սոխակն էլի լուռ մնաց.

Վարդը բոլոր ծաղիկներին ուղարկեց,
Ու երբ վշտից սոխակն էլի լուռ մնաց,
Խնդությունից վարդի սրտիկը զարկեց,
Սրտի զարկից բացվեց վարդը ու ժպտաց…

Ահա ինչու են միշտ վարդերն ուշ բացվում,
Դու էլ, իմ սեր, երկվորյակ քույրն ես վարդի,
Այժմ գիտեմ, թե ինչու ես ուշանում՝
Որ բորբոքես կարոտն ու սերն իմ սրտի։

***

Երկնքի սպիտակ, սպիտակ, շուշաններ,
Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած,
Իջնում եք, պարուրում անտառներ ու դաշտեր
Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած։
Թափվեցեք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով,
Թափվեցեք, ծածկեցեք ձորերն իմ հուշերի.
Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով,
Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի։
Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեո,
Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին.
Փռեցեք մոռացման սավաններն, իմ ձյուներ,
Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին։
Թող իջնի մազերիս ձմեռն էլ տխրաձայն,
Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից.-
Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան,
Թեկոուզ և մազերիս ձյունն իջնի՝ ծածկե ինձ…

***

Հանդիպում եմ հաճախ նրան,
Բայց նա այնպես սառն է նայում
Կարծես վարդերն անցած գարնան
Կրծքիս վրա չէր փայփայում։
Գլուխն անգամ չի խոնարհում,
Չի կարմրում գեթ մի վայրկյան,
Կարծես ինձ չէր նա գուրգուրում
Վարդերի մեջ անցած գարնան։
Կարծես ինձ չի սիրտը բացել,
Սիրտը՝ սիրո գիրքը միակ,
Կարծես սիրուց չի հեծեծել՝
Ու չի հանգչել թևերիս տակ…

***

Թողած լեռներն հեռավոր ու մանկության եղնիկիս,
Թողած սրինգ ու գառներ, երբ որ քաղաք ես մտա,
Նորից, ինչպես լեռներում, իմ ծիածան ճամփեքիս
Երազների ոսկեղեն ապարանքներ ես գտա։
Ու վերստին բյարակնյա երգս բխեց ինքնիրեն,
Ճամփիս քարը կանաչեց, ժայռից վարդեր քաղեցի,
Դեպի սեղանն ամենքի՝ գինիս հորդեց խենթորեն,
Սիրտս՝ ծարավ սրտի դեմ՝ աղբյուրների պես բացի։
Ու թե լացի ես մի աչք, միայն սիրուց ես լացի,-
Միայն սերը ինձ խաբեց՝ միակ հուրը շրջմոլիկ,
Վշտիս դռները բացեց՝ զույգ աչքերով կանացի….
Ու դեո սիրո ճամփեքին հառաչում եմ մեղմաձայն,
Ետ եմ նայում լեոներից ու մրմնջում, թե ինչո՞ւ
Ինձ հետ քաղաք չբերի սարի զեփյուռ մի այծյամ,
Երբ որ իջա լեռներից, որպես վայրի եղջերու…

***

Քուն է մտել, մանուկի պես,
Սիրածիս հայրն ալևոր,
Ու ծղրիդը, անուշ մոր պես,
Օրորում է քունը խոր։

Գաղտնի սերը անուշ է շատ,
Սիրտը սրտիս կղարկի…
Գիշեր լինի աստեղազարդ,
Թե գրկի մեջ փոթորկի….

Անտեղյակ է ու թող քնի
Մռայլ հայրը աղջկա,-
Թե աղջկա սրտով լինի՝
Երդիկից էլ դուրս կգա…

***

Դեռ այնքան ջինջ են քո աչիկները,
Այնքան ջինջ ու խոր, այնքան կապույտ,
Ա՜խ, նրանց մեջ են գարնանս օրերը,
Ու նորից սիրտս է դառնում արտույտ
Ու քեզ է թռչում, թողած եթերը,-
Աչերդ ճիշտ են, երկինքն է սուտ։

***

Կաքավը սև քարին
Կխաղա, կշողա։

Կհիշե սիրածին
Ու սիրտը կդողա։

Հայացքը սև քարին՝
Որսկանը կսողա…

***

Երազիս մեջ այրում էիր
Նամակներս քեզ գրած,
Ա՜խ, նրանց մեջ՝ թե բանայիր՝
Իմ սիրտը կար, իմ սիրած։

Երազիս մեջ կարդամ էիր
Դու մի նամակն ուրիշի,
Կրծքիդ սեղմում, ծովը սուզվում
Քո նոր սիրո մշուշի։

Երազիս մեջ գնում էիք
Դուք ձեր սիրո աստղի տակ,
Ընկած էի ես ձեր ճամփին,
Որպես այրած մի նամակ…

***

Արդեն իմն ես դու, ու սիրտս հաշտ է զարկում,
Իմ երազած, իմ գտած, իմ անստվեր, անսովոր,
Դու չկայիր ճամփեքիս, աստղի՞կ Էիր երկնքում,
Որ երկրային իմ կրծքին ծաղիկ դարձար լուսավոր…

Որտե՞ղ էիր, որ այնքա՜ն թափառեցի սրտե սիրտ,
Որաե՞ղ էիր, իմ բարի, իմ երազի հանգրվան,-
Սիրտս քեզնով քնքշացավ, դարձավ խորհուրոդ ու ժպիտ,
Ե՜րբ սրբեցիր արցունքս քո հայացքով կուսական։

Ա՞խ, թե գերվել եմ հաճախ աղջիկներին ես այնքան,
Ավա՜ղ, նրանց աչքի մեջ սիրտս քեզ է որոնել,
Բայց չի գտել հրեղեն իմ երազի աղջկան,
Որ աչքերիդ, որ լեզվիդ, հոգուդ մեջ Էր դարանել…

Էլ մահ չկա իմ սիրուն, ու գլուխս քո գրկում՝
Անմահությունս եմ գտել, ու դու իշխիր տիրաբար.
Իշիիր քո մի համբույավ, և՛ հովիտներն իմ հոգոո,
Ե՛վ բարձունքներն իմ սրտի, և՛ երազներն իմ անմար…

***

Համբարձման գիշերն ինչո՞ւ չի գալիս,
Որ՝ իրար հասնեն Մեջնունն ու Լեյլան,
Արի՝ այս գիշեր գգվենք, նազելիս,
Ինչպես վաղամեռ Մեջնունն ու Լեյլան։

Դուք էլ մոտեցեք, հեռվոր աստղեր,
Իրար խառնվեք, ջրեր գլգլան,
Իմ սեր, գիրկս եկ, մեզնով այս գիշեր
Թող մուրազն առնեն Մեջնունն ու Լեյլան։

***

Ջահելությունս անցնամ է, վա՜խ,
Դեռ չհոգնած ծաղիկներից,
Դեռ չհոգնա աղջիկներից,
Դեո ծարաված համբույների,
Դեռ կարոտած կնոջ բույրի
Դեո չտեսած իմ սերն ուրախ՝
Ջահելությունս անցնում է, վա՜ա՜խ…

***

Սիրտս՝ ալևոր կաղնա մեջ դրի,
Կռացած կաղնին նորից բողբոջեց,
Բարձրացավ, կանգնեց ընդդեմ հողմերի,
Եվ ջահելացած՝ նորից շառաչեց։

Եվ մատաղ սիրտս՝ ճախրանքի ծարավ
Զառամյալ արծվի կրծքի տակ դրի,
Մեռնող արծիվը թև առավ, թռավ
Որսի հետևից ջահել օրերի…

***

Ես սարի աղբյուր,
Դու կանաչ մի ձոր,
Ու գիրկդ վազեմ
Կարոտի կանչով,
Ես լինեմ մի ծառ,
Դու կարմիր խնճոր,
Դուրս նայես սրտիս
Տերևի միջով…

***

Աչքերիդ համար՝ որ ցմահ տեսնեն,
Ես բոց աչքերով կռիվ գնացի,
Ձեռքերիդ համար, որ կյանքը գրկեն,
Ես զինված ձեոքով կռիվ գնացի…

Ինչ փույթ թե հիմա ես աչքեր չունեմ,
Երբ քո աչքերը պայծառ են նորից,
Երբ նայում ես ինձ, երբ ժպտում ես ինձ,
Երբ գրկում ես ինձ, փայփայում ես ինձ…

***

Երբ սիրում Էի այն հեզ աղջկան,
Սիրտս քնքուշ Էր վարդի թերթի պես,
Ա՜խ, հիմա անսեր՝ կոպիտ եմ այնքան,
Որ երբեք մեկին չեմ սիրել կարծես…

Հիմա մայիս է, ու վարդերիս մեջ,
Ա՜խ, ես եմ կարծես փուշը վարդերիս,
Որտեղի՞ց գտնեմ, քույր իմ, հիմա քեզ,
Որ համբույրիդ պես քնքշանա հոգիս։

***

Կարոտներս լամ ու թեթևանամ՝
Ինչպես ամպերը անձրևից հետո,

Համբույրի կարոտ վարդերս բանամ՝
Ինչպես մայիսը անճրևից հետո.

Բացված վարդերով հեռու գիրկդ գամ
Ինչպես արևը անձրևից հետո։

***

Աղավնիները ամեն առավոտ
Կալերի վրա նախրում են անփույթ,
Կապույտ հեռուն է նրանց կախարդում
Թռցնում տանում դաշտերը կապույտ:

Սիրտս նման էր կանաչ կալերին,
Բայց սրտիս կալից մի պաղ առավոտ
Իր թևին տալով թռավ աղավնիս՝
Մի փետուր թողած սրտիս կալի մոտ:

***

Վիկտոր Համբարձումյանին

Դեռ այդքան բողբոջ, այդքան պատանի՝
Ինչպե՞ս հասկացար աստղերի լեզուն,
Որ խորհրդավոր գիրքը երկնքի
Կարդում ես, որպես քո հայոց լեզուն:

Ու միտք եմ անում որտե՞ղ հայ չկա ,
Թող երկնքումն էլ մի հայ աստղ լինի,-
Որ աշխարհ բերի գաղտնիքը նրա,
Որ հայ անունն էլ աստղերին հասնի:

***

Թե մահից հետո հող պիտի դառնամ՝
Թող դառնամ սիրո ճամփեքին մոտիկ,
Որ սիրո համար նորից աշխարհ գամ՝
Հողից դառնալով պայծառ մի ծաղիկ:
Եվ ինձ կքաղի պատանի մի նոր,
Կդնի կրծքին սիրած աղջկա,-
Եվ համբույրի մեջ նրանց բախտավոր՝
Կզգամ, որ սիրո համար մահ չկա…

***

Այդ ի՞նչ ցող է ձեր աչքերին,-
Հարցրի դաշտի ծաղիկներին,
Ու ծաղիկներն հեկեկացին՝
-Քո սիրածն է քեզ մոռացել,
Վշտից արցունքդ է քարացել,
Պոե՛տ, քո տե՛ղ՝ մենք ենք լացել…

***

Ես կուզենայի, որ կյանքդ ջահել
Ծաղկի պես բացվեր իմ ծաղիկ գրկում,-
Ծաղկից էլ քնքուշ իմ սիրուն վայել՝
Կուզեի ծաղիկ մնաս ողջ կյանքում.
Ո՞ւմ են ծաղկունքր մի օր չար նայել,
ժպտում են անգամ պոկողի ձեոքում…

***

Ե՞րբ շոյում էիր իմ սև մազերը՝
Սպիտակ էիր սևի մեջ փնտրում,
Մեկ-մեկ համբուրում իմ սև մազերը՝
Ու ցնծամ էիր, որ չէիր գտնում։

Բայց գտար մի օր վշտագույժ մի մազ,
Եվ ես գգացի թախիծն աչքերիդ,-
-Ասացի՝ մի՞թե ինձ կմոռանաս,
Ու չես սեղմելու ինձ այսպես կրծքիդ,-
Ա՛խ, մի՞թե Էլ չես շոյելու այսպես,
Երբ սպիտակեմ Մասիս սարի պես։

Բայց հաոաչեցիր թե՝ ինչ էլ լինի՝
-Ո՞ր հայը սրտից Մասիս կհանի,
Ո՞ր հայը, իմ սեր, եթե հայ է նա,-
Միայն թե սերդ թող չծերանա…

***

Գարունն ամեն ինչ բերեց ինձ համար,
Այս քսաներորդ գարունն իմ դալար,
Գարունն ինձ անգամ գգվանքդ բերեց
Էլ ի՞նչ անրջեմ, Էլ ո՞ւմ կանչեմ՝ գա,-
Ա՛խ, կուզենայի դեո սեր՝ չբերեր,
Դեո երազ մնար համբույրն աղջկա…

***

Սոսափում է ու սիրով սարն է ելնում իմ սոսին,
Սոսին՝ իմ սեգ հարսի պես՝ լուսնի ոսկե կուժն ուսին,
Ու ես շորորն եմ հիշում իմ շուշանի ապրեշում,
Որ հռւշ գարձել մշուշում ու ինձ դրժել, չի հիշում։
Չի իմացել, որ խոցվել ու թախծել եմ ու լացել,
Ու սոսին է գթացել ու իր պատկերն է դարձել,
Ու միշտ հուշեր սոսավում՝ սարն է ելնում իմ սոսին,
Սոսին՝ իմ սուրբ հարսի պես՝ լուսնի ոսկե կուժն ուսին՝
Հույսի աղբյուրն է դնում, որ ինձ սիրո լույս բերի,-
Բայց չի գտնում ու վշտից քողն է մտնում սև ամպի,
Կուժն է փշրում ու խշշում՝ դաոած վշտի մի աշուն,
Ու ես շշուկն եմ հիշում իմ շուշանի, մշուշում,
Որի տեսիլն է դարձել այս սգավարս իմ սոսին,-
Սոսին անհույս սոսավող, լուսնի դատարկ կուժն ուսին…

***

Իմ սիրո արցունքի միջից ասում եմ, երկիր իմ, ներիր,
Եթե քո վարդերի վրա արցունքի մի ցող եմ լացել,-
Ես խաբված իմ սերն եմ լացել, օ՜, ներիր արցունքըս, ներիր.
Ինձ բոլոր քո աստղերի մեջ լոկ նրա աչքերն են խոցել…
Ես վայրի մի վարդենու պես, երբ նրան իմ սիրտը բացի,
Առավ նա ու նետեց ճամփին, ասելով՝ բիրտ ես մնացհլ,
Բայց երբ որ գտան ճամփորդներն ու սիրով սիրտս կարդացին,
Ըւզեցին համբուրել վիշտս, սեղմեցին կրծքերին ջահել.
Ասացին՝ իզուր ես լացել թափառող մի ծաղկի համար.
Ասացին, ու սրտես ահա վշտերի ամպն Է հեռացել.
Բայց ամպից հետք է մնացել՝ կարոտիս արցունքը գոհար,-
Ա՛խ, ներիր, մորս պես ներիր, թե իրավ դու մայր ես դարձել,
Ես սիրո վարդն եմ մնացել՝ քո երգի քնքշության համար։

***

Դու շրթունքներ ունես վարդի
Եվ աչիկներ գեղեցիկ,
Ատամնաշար ադամանդի
Եվ աչիկներ գեղեցիկ։
Այտեր ունես վարդ ու կաթի
Եվ աչիկներ գեղեցիկ,
Լույս պարանոց կույս կարապի
Եվ աչիկներ գեղեցիկ։
Մազեր ունես՝ գիշեր-սաթի,
Եվ աչիկներ գեղեցիկ,
Գարնան հասակ, նազող բարդի,
Եվ աչիկներ գեղեցիկ։
Ավա՜ղ և քար մի սիրտ ունես
Եվ… աչիկներ գեղեցիկ։

ԱՂԱՎՆԻՆԵՐ

Ես հիշամ եմ, թե ինչպես կապույտի մեջ վաղորդյան
Զեզ բաց Էի միշտ թողնում, աղավնիներ մանկության,
Ճախրամ Էիք և ուրիշ աղավնիներ միշտ գերում,
Գերում Էիք հիացքով ու նախրանքով ինձ բերում։
Հիմա որտե՞ղ եք արդյոք, ո՞վ Է արդյոք ձեզ գրկել,
Երբ մանկության կտուրից ցած Է հասակս ինձ բերել,
Աղավնիներ իմ սիրո, աղավնիներ իմ գարնան,
Հայտնվեցեք վերստին, սակայն իջեք այս անգամ
Այն կտուրին, ինձ անհայտ, որտեղ իմ բախտն Է ծաղկում՝
Ա՜խ, չգիտեմ, թե արդյոք ո՞րն Է իմ աստղն աստղերում,
Աղջիկների մեջ այսքան՝ ո՞րն Է իմ բախտը ոսկի,
Ո՞րն է նման սրբաթյամբ դեռ չքաղված մի հասկի,-
Հայտնվեցեք, իմ սիրո աղավնիներ, այս անգամ
Իջեք նրա կտուրին, որ հարս բերեմ ես նրան,-
Նրան, որին ցերեկն իսկ՝ որպես երազ եմ տեսնում,
Նրան, ով սյուն կդառնա տանիքի տակ իմ բախտի՝
Մանկության պես իմ անմեղ, ծերության պես իմաստուն,
Նրան, ով միշտ կմնա խաղաղության աղավնի…

***

Ես դաշտի տաղավար էի՝ հեռավոր, կանաչ դաշտի մեջ,
Դու գարնան ծիծեռնակի պես բույն դրիր իմ տանիքի տակ,
Երգեցիր քո սերն առաջին, առաջին գարունը քո պերճ,
Դայլայլդ ծիածան դարձավ ու գրկեց հոգիս բովանդակ:
Ու բուրեց համբույրդ առաջին, ու ծաղկեց տաղավարս հեռավոր
Առաջին սիրո ծաղիկդ՝ ձնծաղիկն է իմ կրծքին տեսար,
Երդվեցիր, թե պիտի քաղես դու վարդն էլ իմ սիրո դաշտում
Պալատ է տաղավարդ՝ ասիր, ու դաշտդ՝ զմրուխտ մի աշխարհ.
Բայց հեռվում տեսար մի օր միրաժե պալատ մի շքեղ,
Ու տարված, կախարդված՝ թռար իմ սիրո տանիքի տակից,
Քո ճամփին աչքը՝ բաց մնաց՝ արցունքիս առվակը բյուրեղ,
Դու պալատ տարար՝ պոկելով գարուններն իմ սրտի դաշտից…
Եվ հիմա տեսնո՞ւմ ես արդյոք ցնորքիդ պալատից շքեղ,
Թե ո՞նց է փլվում դաշտի մեջ խրճիթս կարոտի հողմից…

***

-Ի՞նչ եմ անում, ասացիր, թե գերված ես աստղերին,
Թե դու գիտես հավքերի և աստղերի նուրբ լեզուն,
Երբ միշտ պիտի սավառնես խորհուրդների մեջ խորին,
Եվ մոռանաս, որ ջահել սիրտն համբյուր է երազում…
Ինչ եմ անում երազներն ու երգերը քո վերին,
Վեր սլացող քո ոգին՝ մեկ խենթ ու մեկ իմաստուն,
Ինձ ի՞նչ, թե միշտ ինձ հետ ես ճախրանքներիդ ճամփեքին,
Թե աչքերիս հասնելով՝ երկինքների ես հասնում…
Ինձ ի՞նչ թեկուզ քո սիրտը մրջյունի վիշտն էլ կիսի,
Ի՞նչ եմ անում խոսքերդ մարգարիտներն աստղաշար,
Ի՞նչ եմ անում լոկ երգը, երգով այգի չի հասնի,-
Ես այն կտրիճն եմ ուզում, որ աստղերից գիրկս գար,-
Այն բազուկն եմ երազում, որ արև֊ը վար բերեր,
Ծովից հաներ մագարիտն ու ինձ գրկեր խելագար,
Այն համբույրը, որ հոգիս կթոցնի մինչ աստղեր,-
Այն համբույրը, որ դաշտում գարնան արևն ինձ կտար՝…
Ի՞նչ եմ անում ցնորքը, ես սիրում եմ կյանքր մեծ,
Ես հասարակ մի աղջիկ, դու աստղային բանաստեղծ։
Բայց համբյուրդ քույր իմ սուրբ, որպես բույրը մայր հողի,

Ինձ վաղուց է ցած բերել երկինքներից բյուրեղի…
. . . . . . . . . . . . . . . . . . .
Ցած է բերել, բայց դու էլ չես հավատում իմ սիրույն,
Ախ, արծըվին չի հասկանա քեզ պես կաքավն, իմ սիրուն։

***

Թե կուզեք իմ սերն իմ սրտով լինի՝
Ձեզ նման բոլոր ծաղկունքն անուշակ,
Ինձ թողեք միայն մի հեզ մանուշակ,-
Նա իմ սիրածի աչիկներն ունի…

Ինձ թողեք մի բուռ տիեզերքն իմ հեզ,
Նրանից հետո՝ տիեզերքն էլ ձեզ:

***

Ա՜խ, Շամիրամ շամբշոտաշուրթ,
Դու չիմացար, որ անհագուրդ
Սուրը սիրտ չի կարող գերել,
Սուրը սեր չի կարող բերել,
Թեկուզ արար աշխարհն գերի՝
Սուրը երբեք սեր չի բերի…

Սեր կբերի սերը միակ,
Սերը՝ կյանքի տերը միակ:

***

Այս մարմարե սարերն ի վար,
Այս մարմարե քարերն ի վար,
Դուն ո՞ւր կիջնես կարկաչելով,
Դուն ո՞ւր կերթաս յար կանչելով,
Ո՞ւմ պարտեզը կերթաս, իմ ջուր,
Իմ պզտիկ քուր,
Պատասխան տուր:

____-Ես այս մարմար սարերն ի վար,
____Այս մարմարե քարերն ի վար,
____Սեգ սարերի ախպերն եմ ես,
____Կերթամ կիջնեմ յարիդ պարտեզ,
____Որ բերանով իր մանանա՝
____Ինքը խմե ջուրս՝ հովանա…

____Ախ, իմ սերը ծովն էլ ընկնի՝
____Ծովն էլ հրդեհ կբռնկի:

***

Մի՞թե քեզնից հուշ մնաց միայն անունդ ընդունայն,-
Բայց անունիդ մեջ՝ ամբողջ հասակն ունեմ քո դալար,
Անունդ՝ վիշտ ու ժպիտ, անունդ՝ շունչ, երգ ու ձայն,
Անունդ՝ լոկ մի հնչյուն, րայց ինձ քնար բազմալար։
Անունիդ մեջ՝ նոր երկինք՝ աչքերդ ունեմ կապուտակ,
Անունիդ մեջ կշոյեմ գիշերը սև մազերիդ,
Անունիդ մեջ դու ցնորք ու ցնորքի մեջ դու կյանք,
Անունիդ մեջ կծագի նորալոաինը ճակտիդ։
Եվ ատամներդ ադամանդ՝ անունիդ մեջ կշողան,
Անունիդ մեջ ծիծաղում ու լալիս ես դու ինձ հետ,
Անունիդ մեջ շուրթերդ՝ իմ շուրթերին կդողան,
Անունդ սեր ու սարսուռ և սպասում ակընդետ։
Ինձ չի լքել անունդ, որ միրաժն է աչքերիդ,
Որ տեսիլն է քո սիրո, որ կրակն է համբույրիդ,
Ինձ չի լքել երբևԷ անունդ իբրեև անմահ խոհ,-
Եվ քո հաշերն անշշուկ անունիդ մեջ իմն են միշտ,
Եվ անունդ է ինձ շոյռւմ, ինչպես ձեոքերդ մի օր,
Ինչպես ձեռքերդ, քույր իմ, ինչպես ձեռքերդ աղավնյակ,
Որ թոել են, քայց թողել անունն իրենց անհատակ…

Անունդ սեր ու շրշյուն, անունդ երգ ու երազ,-
Անունդ ձեոք մայրական՝ հովանի է միշտ վրաս…

***

Երբ քեզ որոնող աչքերս եմ գոցում,
Հայտնվում ես դու գրկիս մեջ իմ սեր,
Բայց երբ հիացքից աչքերս եմ բացում,
Չքանում ես դու ու… ծարավ եմ դեռ.
____Ա՜խ, ես հուր եմ, ջուր ես դու,
____Թե ես քոնն եմ, ո՞ւր ես դու:

Թե ինձ չես սիրում, ինձ չես կարոտում,
Ինչո՞ւ ձեր մոտիկ աղբյուրը թողած,
Մեր աղբյուրից ես գալիս ջուր տանում,
Մազերդ մարմար ուսերիդ փռած:
____Ա՜խ, ես հուր եմ, ջուր ես դու,
____Թե ես քոնն եմ, ո՞ւր ես դու:

***

Ես մի զավակն եմ հայ ժողովրդի,
Ու ամենից շատ նրան եմ սիրում,
Բայց ինձ թվում է, թե քո մեծ սրտի
Ծնունդն է բարի արևն աշխարհում,
Ռուս ժողովուրդ, դու կուրծքդ ճեղքել,
Հանել ես սիրտդ ու երկինք նետել,
Որ լուսավորես աշխարհ բովանդակ,-
Ահա ինչու է արևն այսքան տաք:

ԱՐԱՐԱՏ

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՛խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վեր,
Հովտում այրվել սիրտս բացի, բայց հով սարերն հեռվում տեսա։

Ա՜խ, ասացին, Ճամփա չկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն՝ ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես, սիրտ իմ, լացած աչքդ հառել Մասիսն ի վեր,
Արքաներդ են ընկել անմահ դարերն ի վեր, ի վեր Մասիս…

Մի ՞թե իրավ անհաս ես դու, ա՛խ, իմ երազ՝ Մասիսն ի վեր,
Մի ՞թե մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուղք դրել աստղերն ի վեր, ի վեր Մասիս,
Ախ, մի՞թե չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մասիսն ի վեր։

Նա՜ է կարոտն իմ անսահման՝ քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Թող ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս
Կտանեմ սիրտս վիրավոր, որպես դրոշ, Մասիսն ի վեր,-
Թեկուզ մահով՝ կբարձրանամ դարերն ի վեր, ի վեր Մասիս…

***

Ուր էլ գնամ, աղավնու պես,
Ետ եմ գալիս իմ բույնը տաք,
Իմ պապերն են բույնս դրել
Մասիսների գմբեթի տակ:

Եվ իմ միակ տանտերն անմեռ
Ոսկեբուրվառ մեր արտերով
Հայաստանն է հազարալեռ՝
Մասյաց մարմար գմբեթներով:

***

Հայրս ասաց՝ լավ ես՝ վատին մի ներե,
Մայրս ասաց՝ անհավատին մի ներե,
Թեկուզ խիղճդ քեզ ծածկելով ծովանա,
Տունդ քանդող կին կավատին մի ներե:

***

Քույր իմ, քո պես անուշ չեն,
Մարդիկ հոր պես անուշ չեն,
Ա՜խ, թե մորից են ծնվել,
Ինչու՞ մոր պես անուշ չեն…

***

Սրտիս անթիվ աչքերի մեջ աչքերն են դեռ մայրիկիս,
Հոգուս անթիվ ականջներում ձայներն են դեռ մայրիկիս,
Էլ մորս պես ուրիշ մի մայր աշխարհ չի գա երբևէ,-
Փշեր դառել՝ սիրտս կուտեն հուշերն անմեռ մայրիկիս:

***

Այժմ իրավ մայր ոստանում որբացա,
Հավերժամայր Հայաստանում որբացա,
Ոչ մի աստված ետ չի բերե մայրիկիս,
Ինչպես մայրս գերեզմանում՝ որբացա…

***

Մայրս ասաց՝ երբ էլ մեռնեմ իմ սուրբ ոգին չի մեռնի,
Ես թոռներիս մեջ եմ անմեռ, մեռնեմ կյանքին՝ չի մեռնի,
Ասաց գնաց՝ ոգին մնաց՝ դառած իր թոռն իմ գրկում,-
Իրավ, քանի մայրանում են՝ էլ ոչ մի կին չի մեռնի…

***

Ես ծնվեցի, երբ իմ ցեղն էր սպանվում,
Ամենագեղն ու շքեղն էր սպանվում,
Եղեռնվում էր երբ ամենից վսեմն իմ,-
Երբ ամենից մեծ անմեղն էր սպանվում…

***

Մահդ ցավն է իմ անսահման,
Բայց հավիտյան է ծագում
Աստղիկ անունդ՝ աստղի նման՝
Իմ երգերի երկնքում…

***

Ամեն գիշեր երազում
Մեռած մայրս կերևա,
Երբեք մեռած չի թվա,
Երբ հայ լեզվով է խոսում…

ՎԵՐՋԵՐԳ
(Էքսպրոմտ)

Մայրս ասում էր՝ «կաթիլն հավատիս
Ծովանա պիտի, պիտի քաղցրանա,
Մոտ է, կցրվի ամպն Արարատիս,
Կցրվի՝ թեկուզ դարեր թանձրանա,
Մասիսի համար ընկնողը, որդիս ,
Մասիսի նման պիտի բարձրանա…»

***

Կինը աստծո հարճն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
Աստծո գինու փարչն է կինը:

Աստծո գինին անմահական
Հարբեցնում է աստծուն անգամ,
Սուրբ գրկի մեջ աստվածային,
Ծախվում է միշտ սատանային…

Այնինչ, որպես իր մորն արթուն՝
Աստված էլ է մորը պաշտում:

(Պատրանք)

Այնքան երկար նայեցի
Մեռած մորս պատկերին,
Որ ինձ թվաց,
Թե դողաց
Իմ անունը շուրթերին…

***

Մորս մոլոր գերեզմանին նորից այցի գնացի,
Կրծքին ընկա՝ մանկան լացով՝ գերեզմանը գրկեցի,
Մորս մի բուռ գերեզմանը Մասիսի պես բարձրացավ,
Ու սրբացավ Մասիսի պես՝ սուրբ կաթի համն զգացի:

***

Մայր իմ, ես էլ քո հանդուկ մնացի,
Իմ ողջ կյանքում սուրբ ու մենակ մնացի,
Մի սոփանք գտա կյանքում անսփոփ՝
Այն, որ հայոց հույս ու հենակ մնացի:

***

Ինչ որ լավ բան ունի սիրտս՝ մորս սրտից է բխել,
Իմ հին դարդը՝ նոր սրտիս մեջ, մորս դարդից է բխել,
Մեծ եղեռնից են մեծացել աչքերն հայոց մայրերի,
Շուտ ճերմակած իմ մազերը Արարատից են բխել…

***

Ինձ ո՞վ ծնեց, հայոց սարն ու ձո՞րն ասեմ,
Արծի՞վն հայոց, թե՞ իմ հայոց լորն ասեմ,
Ամենասուրբ խոսքը մա՞յրն է, թե՞ աստված,
Մա՞յրս ծնեց ինձ, թե՞ աստված,- ո՞րն ասեմ:

***

Եկ, մայրիկս, եկ աչքերդ, եկ ձեռքերդ էլ համբուրեմ,
Այլոց համար դեռ լուռ լացող արցունքներդ էլ համբուրեմ,
Ինձ թվում է միայն դու ես միակ անմեղն աշխարհի,
Արյուն չկա քո ձեռքերին, եկ՝ ոտքերդ էլ համբուրեմ:

***

Այնքան նայեց մայրս հայոց դարերին,
Հայոց ոտքը դարեր առնող քարերին,
Ա՜խ, ճերմակեց՝ վաղ ճերմակած որդու պես,
Երբ որ նայեց գերի Մասիս սարերին…

***

Մի սրբություն էիր ծնել՝ այն էլ տարար, աստված իմ.
Այժմ ինչպե՞ս ես առանց մայր սուրբ մնամ հար, աստված իմ,
Ա՜խ, թե դու էլ անկարող ես գերեզմանից ետ բերել,
Էլ քո ի՞նչն է աշխարհարար, ով սրտաքար աստված իմ:

 ***


Արշալույսը մահանում է վերջալույսին,
Վերջալույսն է վերածնվում արշալույսին,
Հապա ո՞ւր է՝ մորս աչքերն էլ չեն բացվում,
Ո՞նց հավատամ վերածնվող վերջալույսին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: