ԻՋԵՎԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԷԻՆ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Published Март 9, 2013 by vahanaghababyan

      Ս.թ. մարտի 7-ին  Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Հայր Եզնիկը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը, դասախոսներ, ուսանողներ, քաղաքի բնակիչներ:

        Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում, որը ԵՊՀ ԻՄ-ում 2009 թ. սկսած ունի ուսանողական ծրագրային թիմ, և հասցրել է իրականացնել շուրջ 15 նախաձեռնություններ:

Սույն նախաձեռնության հեղինակների՝ Աննա Ադամյանի, Նաթելա Օրդինյանի և Սաթենիկ Ղաջոյանի նպատակն էր լուսաբանել ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները, խրախուսել ուսանողներին և ամրապնդել համայնք-բուհ կապը:

      Բացման խոսքով հանես եկավ նախաձեռնող թիմի անդամ Աննա Ադամյանը, այնուհետև իրենց խոսքն ասեցին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը, Տավուշի մարզպետը, թեմի հոգևոր առաջնորդը, ԵՊՀ ԻՄ տնօրենը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցը և քաղաքապետը: Մարզպետը և հոգևոր առաջնորդը խոստացան իրենց կողմից տրամադրել 3-ական նվերներ:

      Ներկայացված էին շուրջ 50 աշխատանքներ՝ գունանկարներ, գոբելեններ, կավե քանդակներ և փայտե փորագրություններ:

Ծրագրով նախատեսված էր քվեարկություն, որի արդյունքներով անեշատ ձայներ հավաքած 3 աշխատանքների հեղինակներին տրվելու էին պատվոգրեր և մրցանակներ:

    Տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 11 ուսանողներ:

     1-ին տեղ զբաղեցրեց Արմեն Եգանյանը, 2-րդ՝ Սուրեն Հովսեփյանը, 3-րդ՝ Սիրանուշ Գոգինյանը:

      Սրբազանի կողմից նվերների արժանացան Շուշան Բաղդասարյանը, ԴիանաԻսախանյանը, Մերի Ներսեսյանը:

Մարզպետը տրամադրել էր 40 000 ՀՀ դրամ նվերների գնման նպատակով, որը նախաձեռնող թիմի և մրցանակակիրների հետ խորհրդակցելու արդյուքնում որոշվեց հավասարապես տրամադրել ցուցահանդեսի 4 մասնակիցների: Նրանք էին Կարինե Ճաղարանը, Էդուարդ Սիմոնյանը, Լորետա Ստեփանյանը, Աննա Այվազյանը:

Եվ մեկ նվեր էլ նախատեսել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախագահը: Գիրք նվեր ստացավ Տաթևիկ Աբրահամյանը:

http://ijevan.ysu.am/ijevan-gallery-showing-works-of-our-students/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: