ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿԸ

Published Май 21, 2013 by vahanaghababyan

загруженное Ասում են, որ հայտնի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, որին ճանաչում և սիրում են նաև Հայաստանում, հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: Ձեզ ենք ներկայացնում այդ նամակն առանց մեկնաբանությունների:

Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ: Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:

Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:

Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

Եթե Աստված ինձ մի քիչ կյանք տար, ես պարզ կհագնվեի և կնետվեի արևի առաջին իսկ ճառագայթների տակ՝ մերկացնելով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս:

Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա: Երազելով Վան Գոգի պես` ես կնկարեի աստղերի տակ, Բենեդետիի պոեզիայով և Սերրայի երգը կլիներ իմ սերենադը լուսնին:

Ես կջրեի վարդերը իմ արցունքներով` զգալու համար նրանց փշերի ծակոցն ու նրանց թերթիկների համբույրը: Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի

Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:

Ես կհամոզեի յուրաքանչյուր կնոջն ու տղամարդուն, որ ես նրանց սիրում եմ և ես կապրեի սիրով սիրահարված:

Ես կապացուցեի մարդկանց, թե ինչպես են նրանք սխալվում կարծելով, որ ծերանալով այլևս չեն կարող սիրել` առանց գիտակցելու, որ նրանք ծերանում են` դադարելով սիրել:

Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:

Ծերերին ես կսովորեցնեի, որ մահը գալիս է ոչ թե ծերանալուց, այլ մոռանալուց:

Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:

Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:

Ես իմացա, որ երբ նորածինը իր փոքրիկ ձեռքերով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ:

Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:

Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: