ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Published Май 25, 2013 by vahanaghababyan

SAM_6362

2013թ. մայիսի 23-ից 25-ը Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղատեսիլ բնության մեջ գտնվող Զիկատար կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով, որը կազմակերպվել էր  Գրողների միության և ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից:

SAM_5988

Բացման խոսքով հանդես եկան  ՀԳՄ նախագահ, ծնունդով Կողբեցի Լևոն Անանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Իսահակյանը, ովքեր ողջունեցին մասնակիցներին և կարևորեցին մարզերում նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝   երիտասարդ գրականագետներին մաղթելով հետագա բեղուն  ստեղծագործական գործունեություն:

SAM_5977

Գիտաժողովին իրենց ներկայությամբ պատվել էին անվանի գրականագետ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Զ. Ավետիսյանը, գրականագետ, բ.գ. դոկտոր, Վ. Դևրիկյանը, անվանի արձակագիր, գրաքննադատ Հ. Սարիբեկյանը, գրականագետ Վ. Ղազարյանը, ՀԳՄ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, գրող Ս. Բեգլարյանը, բանաստեղծ Զ. Պետրոսյանը, Տեսանկյուն թերթի խմբագիր Ո. Սարգսյանը, Տավուշի մարզի փոխմարզպետ  Լ. Սարգսյանը, Կողբի համայնքի ղեկավար Ա. Աբովյանը, մարզի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ, աշակերտներ:

SAM_6467

Եռօրյա գիտաժողովին հետաքրքիր և բովանդակալից զեկույցներով հանդես եկան ինստիտուտի տասնհինգ հայցորդներ: Թեմաները ընդգրկուն էին և բազմաբնույթ /«Թումանյանը Խաքանիի քառյակների թարգմանիչ», /Ա. Եղիազարյան/, «Երկու վեպ, երկու հայացք/ Չարենց և Շահնուր/». / Ա. Առաքելյան/, «Ե. Չարենց- Գարսիա Լորկա /գրական առնչություններ/»./Ն. Սուքիասյան/, «Գեղարվեստական ժամանակի և տարածության ձևերը Համաստեղի արձակում» /Լ. Թունյան/, «Ավ.  Իսահակյանի արձակ և չափածո լեգենդները», /Հ. Վանյան/, «Նագիբ Մահֆուզի «Հայելիներ » վեպի առանձնահատկությունները», /Տ. Հարությունյան/, «Մտքի երկրորդ կողմը Հ. Էդոյանի «Քայլեր և ստվերներ» ժողովածուում», /Կ. Հարությունյան/, «Ճշգրիտ երևակայություն. Էդգար Պոյի «Տրամաբանական» նովելը», /Ա. Գալստյան/, «Հայրենիքի ընկալման նորօրյա երանգները իրանահայ ժամանակակից պոեզիայում», / Լ. Գևորգյան/, «Սամվել Բեգլարյան. ստեղծագործական ակնարկ», /Ա. Հասանյան/, «Մաթևոսյանի և Շուկշինի գրական առնչությունները», / Ու. Կոստանյան/, «Կնոջ կերպարը Վ. Շուշանյանի պոեզիայում», /Լ. Ասլանյան/, «Պահքի շրջանի առակների մեկնությունը», / Հ. Բեյլերյան/, «Արցախյան ազատամարտը Զ. Բալայանի երկերում», /Մ. Մկրտչյան/, «Ս. Խանզադյանի «Կորած արահետներ» պատմվածաշարը», /Վ. Աղաբաբյան/:

SAM_6246

Հնչեցված հարցադրումներն արդիական էին: Երիտասարդ գրականագետները փորձում էին նորովի  մեկնաբանել թե՛ դասական և արդի, թե՛ համաշխարհային ճանաչում ունեղող հեղինակների ստեղծագործությունները: Զեկուցումներին հաջորդում էին բուռն քննարկումներ: Արժեքավոր դիտողություններով և դիտարկումներով հանդես էին գալիս անվանի գրականագետները, ստեղծագործողներն ու մասնակիցները:

SAM_6588

Գիտաժողովից ազատ ժամանակ, հրաշագեղ բնության գրկում, մասնակիցները կազմակերպում էին իրենց ակտիվ հանգիստը: Կազմակերպվում էր տարաբնույթ խաղեր, գրական-գեղարվեստական երեկոներ, քննարկումներ, զրույցներ: Հատկապես անմոռանալի էին անվանի գրականագետների, գրողների հուշերը, պատմությունները, տարաբնույթ հարցերի քննարկումները, պարզապես նրանց հետ անցկացված յուրաքանչյուր վայրկյանը:

SAM_6134

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: