ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄ

Published Ноябрь 26, 2014 by vahanaghababyan

Սյուրռեալիզմը մոդեռնիզմի ճյուղերից մեկն է: Սյուրռեալիզմը (ֆրանսերեն surrealite-գերբնական կամ ռեալիզմից վեր, ռեալիզմից առավել, գերռեալիզմ) որպես ուղղություն կերպարվեստի և գրականության մեջ, ծագել է Ֆրանսիայում 20-րդ դարի 20-ական թթ.: Առաջին անգամ այս անվանումը հայտնվել է 1917թ. ֆրանսիացի բանաստեղծ ու կուբիզմի տեսաբան Գիյոմ Ապոլլիների աշխատություններից մեկի նախաբանում, սակայն հիմնական սկզբունքների տեսաբանական հիմքը և սյուրռեալիզմի էսթետիկան ձևավորել են գրականագետ Անդրե Բրետոնը(1896-1966) և գերմանացի նկարիչ Մարկս Էրնստը(1891-1976), որոնք միացել էին դադաիստական ուղղությանը: Ֆրանսիացի բանաստեղծ Ա. Բրետոնը, փորձելով հասկանալ երազի էությունը, բացահայտում է այսպես կոչված ՙներշնչանքի բնությունը՚: Նրա հետ համատեղ նույն գաղափարին է հանգում Մ. Էրնստը: Այս ուղղության ջատագովների համար ընդունելի էր նաև ՙսուպերնատուրալիզմ՚ անվանումը:

Սյուրռեալիզմը տարբերվում է նրանով, որ ամբողջովին իրապաշտական արվեստից ու իրականությունից չի հրաժարվում և ստեղծագործության մեջ ներմուծում է պատկերավորման տարրեր` յուրովի վերաիմաստավորելով դրանք: Սյուրռեալիստները և հատկապես նրանց առաջնորդ Ա. Բրետոնը այս ուղղությունը համարում էին ոչ թե նոր մոտեցում արվեստում, այլ նոր աշխարհայացք, որի հիմնական առավելությունն էր հաշտեցնել մարդուն առաջին հերթին իր ներաշխարհի հետ: «Սյուրռեալիզմը,—գրում է ֆրանսիացի, արվեստի պատմության գիտակ Մորիս Նադոն,—իր հիմնադիրների կողմից դիտվում է ոչ թե որպես նոր գեղարվեստական դպրոց, այլ որպես իմացության միջոց հատկապես այն բնագավառների վերաբերյալ, որոնք մինչ այդ հետևողականորեն չեն ուսումնասիրվել: Դրանք են ենթագիտակցություն, երազներ, խելագարություն, պատրանք, կարճ ասած` տրամաբանության ու բանականության հակառակ կողմը: Փաստորեն, այս նոր աշխարհայացքը տանում է դեպի միստիկա, խորհրդաբանությունե:
Սյուրռեալիզմը, թերևս, ճիշտ ուղի ընտրեց` կիրառելով ֆորմալիզմը, այլ ոչ թե աբստրակտ, քաոսային գեղանկարչությունը, քանզի ըստ Ֆրոյդի` արվեստի յուրաքանչյուր գործ որքան էլ վերացական լինի, պետք է առաջին հերթին էսթետիկական հաճույք պատճառի, իսկ դա կարելի է անել քիչ թե շատ իրականությանը մոտ, շարքային դիտողին ծանոթ ֆորմաներով: Ինչպես մոդեռնիզմի (ավանագարդի) մյուս ուղղությունները, այնպես էլ սյուրռեալիզմն ազդարարեց կապերի խզումն անցյալի արվեստի ու մշակույթի հետ, սակայն, դա իրականում այդպես չէր: Սյուրռեալիստ բազմաթիվ արվեստագետներ ուսումնասիրում և անդրադառնում էին Վերածննդի ու ռոմանտիզմի վարպետների ստեղծագործություններին` յուրատիպ մեկնաբանություն տալով ու հաճախ փոխակերպելով, իրենց ժամանակի գաղափարախոսությանը համապատասխանեցնելով դրանք:

Սյուրռեալիզմը, լինելով մոդեռն արվեստի տեսակ, իր պտուղները տվեց նաև գրականությունում: Հենց սյուռեալիզմի հիմնադիրներ Գիյոն Ապպոլինարեն և Անդրե Բրետոնը, սյուրռեալիստական գրականության վառ ներկայացուցիչներն են: Հայ իրականության մեջ սյուրռեալիզմի հետևորդ էր համարվում Ե. Չարենցը, ում որոշ ստեղծագործություններ բնորոշվում է սյուրռեալիստական:

Գիյոն Ապպոլինար

Ծնվելով և իրեն ամբողջապես դրսևորելով Ֆրանսիայում, սյուրռեալիզմը հենց այդտեղ պետք է ունենար իր խոշորագույն հետևորդները: Հատկապես պոեզիայում հայտնի է  ֆրանսիացի անվանի սյուրռեալիստ բանաստեղծ Պոլ Էլյուարը, ում ստեղծագործությունները ինչ բովանդակություն էլ ունենաին՝ լինի դա սիրո, հայրենիքի, թե պատերազմի թեմատիկայով, այն անպայմանորեն լցված էր սյուրռեալիստական ոգով և ներշնչվածությամբ:

Ահա, 20-րդ դարի վերջում հայտնվում է մեկ ուրիշ ֆրանսիացի գրող, այս անգամ արձակագիր, ում ստեղծագործությունները, սկսած 1980-ականների վերջերից ցնծում են ողջ աշխարհը և իրեն գրավում միլիոնավոր ընթերցողների, այդ հեղինակը գիտաֆանտաստիկ գրող, փիլիսոփա Բեռնար Վերբերն է : Նա գրող է, ով գրավելով բազմաթիվ ընթերցողների ուշադրությունը, իր ստեղծագործություններով ուղղերձներ է փոխանցում, որը հասնելով հասցեատերին պետք է, որ նրա մեջ շատ իրողություններ փոխի, վերարժևորի կյանքը և գտնի իրեն հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները: Նա ուղղակիորեն չի տալիս ցուցումներ, այլ ենթատեքստերի և ուղղորդումների միջոցով, որոնք ներկայացված են այլաբանորեն, տալիս է մեր կյանքի իմաստները կրող գանձարանի բանալին: Գուցե շատերը նրա ստեղծագործությունները համարեն միայն երևակայական պաթոսնեեր, սակայն նրանում զետեղված ողջ ինֆորմացիան մեր բազմաթիվ ինչուների պատասխաններն են, միայն մնում է ըմբռնել և վերծանել իմաստը: Լինելով փիլիսոփա, Վերբերը իր ստեղծագործությունները համեմել է բազմաթիվ պարադոքսներով, ասույթներով ու գիտական տեղեկատվությամբ: գուցե նրա ստեղծագործությունները վեր են իրականությունից, բայց դրանք ավելի իրական են, քան հենց ինքը՝ իրականությունը:

Ահա, այդպիսինն է մոդեռն գրականության մերօրյա ներկայացուցիչը, ով իր ստեղծագործություններում թափանցում է բնության և բանականության վերերկրային ոլորտներ և ներկայացնում մարդու ամենազորությունը ինքն իր հանդեպ: Նրա ստեղծագործություններից հատկանծական են հատկապես “Մրջյունների հեղափոխությունը”, ”Մրջյուններ”, ”Լվի արկածները”, ”Աստծո գաղտնիքները” , Մենք աստվածներ ենք” , “Աստղային թիթեռնիկ” , “Հրեշտակների կայսրություն”, “Վերջին գաղտնիք” և այլն:

Մոդեռն գրականության մյուս խոշոր դեմքերի է Ալբերտ Քամյուն, ով էկզինստենցիալիզմի վառ ներկայացուցիչ է: Քամյուն էկզիստենցիալիստական ուղղության մտածող է: Նրա մտահայեցողության մեկնակետը 20-րդ դարի քրիստոնեության անկումով պայմանավորված «աստծու մահվան» ողբերգական ապրումն էր: Քամյուի աշխարհայացքի կենտրոնում բարոյագիտությունն է: Ըստ նրա, անխուսափելիորեն մահվամբ ավարտվող մարդկային գոյության փաստը մարդկային անհատին հանգեցնում է «անմտության» (երկրի վրա իր «վիճակի») հայտնագործման: Սակայն այդ ճշմարտությունը պետք է ոչ թե զինաթափի, այլ գոյատևելու կորով ներարկի մարդուն: Քամյուի պարտքի փիլիսոփայությունը հենվում է գթության քրիստոնեական պատվիրանի վրա: Դրանով նա խուսափել է նիցշեականությունից, բայց և բացահայտորեն հանդես է եկել մարքսիստական հեղափոխության բարոյականության դեմ:

Ահա, այդպիսինն է մոդեռն գրականությունը՝ հետաքրքիր, տարօրինակ, շատ անգամ խեղված գաղափարներով: Յուրաքանչյուր նոր պետք է կառուցվի հնի վրա, որն արդեն փորձված է, ընդունված և հասկանալի, եթե նորը չունի ոչ մի հիմք և ստեղծված է նույնպես առանց գիտելիքների հիմնական ունակույթունների տեր անձի կողմից, ապա այն դատապարտված է ոչնչացման: Մոդեռն արվեստի շատ ներկայացուցիչներ ստեղծում են իրենց արվեստը պահի ազդեցությամբ և չունեն լուրջ հիմք, այդ ստեղծագործությունները շատ շուտ իրենց կսպառեն և չեն մտնի դասական արվեստի գանձարան: Հետևաբար, յուրաքանչյու ստեղծագործող պետք է շահագրգռված լինի ստեղծելորակյալ արվեստ, որը կընկալվի, կսիրվի և կապիր դարերով, կունենա իմաստ, որը կներկայացվի ներդաշնակությամբ և չի գռեհկացվի, չի մերժի հին լավը, քանի որ ամեն ինչ ի վերջո հնանում է, բայց չի կորցնում իր արժեքը:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: